10 նպատակ 60 օրում

-Նախագիծ որտեղ 30 մասնակից, տարբեր ոլորտներից և տարբեր երկրներից համախմբում են ուժերը, որպիսի հաջորդ 60 օրերի ընթացքում ամեն մեկն իրականացնի իր 10 նպատակները։ -Պրոեկտը փորձարկվել և հաստատվել է ավելի քան 700 մասնակիցների կողմից։ (Կարդա նրանց կարծիքները Armenian GAME Changers էջում) -Անցած 18 շրջանների ընթացքում մասնակիցներն իրենց առաջ դրել էին, ընդհանուր հաշվով , 7000 մեծ ու փոքր նպատակներ։ -60 Game Changer-ային օրերի ընթացքում, միասին իրականացրեցինք մասնակիցների 4500-ից ավել նպատակներ։ -Armenian Game changers-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ թիմային խաղի արդյունքում է իրականացվում նպատակները։ -60 օր մոտիվացիա, հաճելի և անսովոր զգացումներ, ամեն օր մի նոր առաջադրանք, ամեն օր մի նոր թեմա և մի նոր բացահայտում։ Քեզ կտրվի հնարավորություն 60 օրվա ընթացքում իրականացնել 10 նպատակ: -Ամբողջ 60 օրյա պրոցեսը տեղի է ունենում օնլայն տարբերակով և օրեկան միջին հաշվով տրամադրում եք 30 րոպե, ձեզ հարմար ժամի: -Ամբողջ պրոեկտի ընթացքում 4-5 անգամ տեղի է ունենում հանդիպում Պրոեկտի հիմնադիրների և մասնակիցների միջև, որի արդյունքում մանրամասն քննարկվում է մասնակիցների ամեն մի նպատակի իրականացման ճաննապարհը և լուծումները։ -Մեր մասնակիցները տարբեր, երկրներից, ոլորտներից և տարբեր նախասիրությունների մարդիկ են, ովքեր իրար հետ ծանոթանում են պրոեկտի ընթացքում և դառնում են մեկ թիմ , խաղի կազմակերպչի կողմից տրված առաջադրանքների և ամենօրյա հուշումների արդյունքում, 60 օրում իրականացնում են ավելին քան կարող էին իրականացնել ինքնուրույն։ --- ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ՝ Ես աշխատում եմ , արդյո՞ք դա կխանգարի իմ գործին -Ոչ թե կխանգարի, այլ կօգնի օրդ սկսել մոտիվացված և ավարտել արդյունավետ։ Որտե՞ղ ենք հավաքվելու և ի՞նչ հաճախականությամբ - Հիմնականում, առաջադրանքները և ամբողջ պրոցեսը տեղի է ունենում օնլայն, նախագծի ընթացքում 4-5 անգամ հավաքվում ենք մեր ակումբում, իսկ այն մասնակիցներն ովքեր չկարողանան ներկա գտնվել, կարող են միանալ օնլայն։ Վճարովի է պրոեկտը, թե՞ անվճար - ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ՔՈ 10 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Ամբողջ 60 օրվա մասնակցության, նոր կապերի և քո 10 ՆՊԱՏԱԿՆԵՐԻ համար Ծախսում ես ընդամենը 20'000 դրամ, իսկ եթե նպատակներդ այդքան չարժեն, ապա սա քեզ համար չէ։ Ի՞նչ Կտա ինձ այս պրոեկտը - 60 օրում 10 նպատակի իրականացման հնարավորություն, շատ մեծ նպատակների համար կհանդիսանա հիմք, նոր նպատակասլաց ընկերներ, նոր կապեր, թարմություն և հաղթանակներ կարճ ժամկետներում։ Եթե ես Հայաստանում չեմ կամ Հայաստանում չեմ լինելու, կկարողանա՞մ մասնակցել: -Այո, քանի որ մեր մասնակիցները նաև Հայաստանից դուրս են՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան,Կանադա,Դուբայ և այլն: --- -Ունե՞ս նպատակներ, որոնց իրականացման համար թիմակիցներ և ճանապարհ ես փնտրում: -Ուզու՞մ ես բացահայտել քո իրական պոտենցիալը: ----- հարցերի դեպքում զանգահարեք +374 55661000

AGC Login Black Dashboard by Creative Tim
;
AGC Login

Խնդրում ենք ստուգել ձեր էլեկտրոնային հասցեն

;

Շնորհակալություն

Ձեր Էլեկտրոնային փոստի հաստատումը ստացվեց