Ինչ ենք մենք անում

Ինչ է առաջարկում ձեզ, Armenian Game Changers - ը

  • Կյանքի որակի բարձրացում
  • Նպատակների իրականացնում
  • Ինքնադիսցիպլինա
  • Պայքարելու արվեստ
  • Կամային հատկություններ
  • Մտքի ճկունություն
  • Մոտիվացում
  • Ստանդարտների բարձրացում
  • Սահմանափակումների կոտրում
  • Նոր ծանոթություններ և կապեր
  • Դրական մթնոլորտ
  • Մրցակցության հնարավորություն
  • Ինքնազարգացում
  • Հայեցողություն
  • Խաղի կանոնների փոփոխում
  • Սուր զգացողություններ
  • Դրայվ, էներգիա
  • Դրական փոփոխություններ

Armenian Game Changers նախագծի մասին

Armenian Game Changers նախագիծը փորձարկվել և հաստատվել է 400 մասնակիցների կողմից։ Անցած 10 շրջանների ընթացքում մասնակիցները իրենց առաջ դրել էին, ընդհանուր հաշվով , 4000 մեծ ու փոքր նպատակներ։ 60 Game Changer-ային օրերի ընթացքում իրականացվեց 2900 նպատակ։ Armenian Game changers-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ թիմային խաղի արդյունքում է իրականացվում նպատակներդ։ 60 օր մոտիվացիա, հաճելի և անսովոր զգացումներ, ամեն օր մի նոր առաջադրանք, ամեն օր մի նոր հուշում։ Քեզ կտրվի հնարավորություն 60 օրվա ընթացքում իրականացնել 10 նպատակ, բայց այ, թե 10-ից քանիսի համար կպայքարես և կունենաս, պարզ կդառնա պրոեկտի վերջում։

Armenian Game Changers - ների մասին

  1. Ամեն ինչ սկսվեց

    Օգոստոսի 19, 2013

    2013-ի հունիսին, երբ մի խումբ ապագայի պատկերով ոգեշնչված երիտասարդներ որոշեցին մրցակցել և կարճ ժամկետում իրականացնել մեծ ու փոքր նպատակներ։ Սկզբում դա խաղ էր,բայց ընթացքում բոլորն էլ հասկացան , որ կատարվածն ավելին է, քան` խաղը.... Ամեն ինչ սկսվեց մի պարզ տրամաբանությունից. կյանքը խաղ է,և հաղթում է նա, ով ամենալավն է խաղում: Արդյունքում ունենում ես անսպասելի, արկածներով լի կյանք և հազարավոր իրականացված նպատակներ։ Կյանքը խաղ է, իսկ ամենալավ խաղացողը նա, ով գիտի խաղի կանոնները։

  2. Գեղամի Լոնդոնյան նպատակը

    Ապրիլի 13, 2014

    Գեղամի Լոնդոնյան նպատակը

    2014-ի Armenian Game Changers-ի ամենալուրջ մասնակիցներից մեկը։ Բացատրեմ, թե ինչու «ամենալուրջ» բառը օգտագործեցի։ Կան մի քանի տիպի նպատակներ. ա)նպատակներ, որոնց իրականացումը կախված է միայն փողից։ բ)նպատակներ, որոնց իրականացումը կախված է ահռելի աշխատանքից` մտավոր ու ֆիզիկական առումով գ)նպատակներ, որոնց իրականացումը կախված է, միաժամանակ , թե' մեծ փողերից, թե' ահռելի աշխատասիրությունից։ Armenian Game Changers-ի ընթացքում Գեղամի դրած նպատակներից մի քանիսը 3-րդ տիպին եին պատկանում, Դրանց իրականացման համար որոշները պայքարում են տարիներով ու հանձնվում: Գեղամն իր առջև դրեց խնդիր`իրականացնել այն 60 օրում։ Ինչ ստացվեց արդյունքում.ստացավ վիզա` Լոնդոն մեկնելու համար։ Ստեղծեց ճանապարհորդության ծախսերի համար անհրաժեշտ գումարը։ Armenian Game Changers-ի պրոյեկտի կեսերին նա արդեն Լոնդոնում էր և այնտեղից էր շարունակում պայքարը։ Նա այնտեղ ընդունվեց ԲՈՒՀ և սովորեց 2 տարի։ Այսօր նա ապրում է Հայաստանում ու զբաղեցնում է շատ պատասխանատու ու նախանձելի պաշտոն։ Այսօր Armenian Game Changers-ի համար պատիվ է ունենալ Գեղամի նման ընկեր և մասնակից։

  3. Հանգիստ Դուբայում

    Սեպտեմբերի 14, 2014

    Հանգիստ Դուբայում

    2014 թ․-ին, Armenian Game Changers-ը սկսելուց առաջ, մասնակիցներից ինչ- որ մեկը խոսեց Դուբայում հանգստանալու ու շոպինգի մասին։ Մասնակիցներից տասը դարձրեցին այն նպատակ, որը պետք է իրականացնեին հաջորդ երկու ամիսների ընթացքում: 2 ամիս անց 9-ը Դուբայում էին, որտեղ 14 օր անկրկնելի հանգիստ անցկացրին: Նրանք մասնակցեցին մեծամասշտաբ բիզնես սեմինարի, ինչպես նաև մեծ շոպինգ արեցին։ Ամեն մեկը ինչ-որ նոր բան բացահայտեց իր համար։ Աստղիկն անձնական փորձով իմացավ, որ մարզասարքի արագությունը չի կարելի դնել 90կմ/ժ, քանի որ այդպես ոչ թե վազում, այլ սողում ես։ Աղասը բացահայտեց, որ Դուբայում մետրոները օդային են, այն էլ` ինքնակառավարվող։ Նառան ու Դավիթն իմացան, թե ինչպես է գլուխդ պտտվում, երբ հայտնվում ես, Սաֆարիում` արաբական պարողի դերում: Աղվանը ցացահայտեց, որ Դուբայում շատ էժան են հեռուստացույցները: Մնացածն իմանալով` իրենք էլ իրենց համար գնեցին։ Սամվելը և Անդրանիկը բացահայտեցին, որ շատ ցավոտ է մեդուզայի կծածը, և,եթե 5 րոպե անց դու դեռ շնչում ես, ուրեմն մեդուզան թունավոր չէր։ Արտակն ու Լիաննան մեկ օր անցկացրեցին Ատլանտիս հյուրանոցի ակվապարկում ուբացահայտեցին աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Դավիթն անսովոր ծննդյան օր անցկացրեց, որի ընթացքում իր Game Changers ընկերներից նվեր ստացավ 1300$ արժողությամբ ժամացույց։ Իմացանք նաև , որ KFC-ի մի դույլ բդիկները իրականում մի դույլ են։ Բացահայտեցինք, որ կարելի է գնել մետրոյի էկոնոմ կարգի տոմս, բայց երթևեկել VIP վագոնով։ Եվ ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընկերներով հանգստանալը կարող է կախվածություն առաջացնել։ Ահա այսպիսի Armenian Game Changers-ներ։

  4. Հետաձգված Մեղրամիսը

    Դեկտեմբեր 14, 2014

    Արտակի և Լիաննայի հետաձգված Մեղրամիսը

    Արտակն ու Լիաննան շատ անգամներ էին մտածել և երազել, որ կգա մի օր և իրենք կհայտնվեն Դուբայում ու կվայելեն իրենց ռոմանտիկ հանգիստը։ Այդ մի օրը այնքան հեռու էր... Սկսվեց Armenian Game Changers պրոեկտը, դրվեցին նպատակները, չնայած որ Լիաննան ընթացքում դուրս մնաց նախագծից , բայց Արտակը պայքարեց իրենց նպատակի համար մինչև վերջին վայրկյանը։ Պրոեկտի ավարտից հետո նրանց իրականացրած մի քանի նպատակների մեջ էր նաև հանգիստը Դուբայում։ ԵՎ ինչպես ասում է Արտակը. -ԵԹԵ ՏԵՍՆԵՍ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՍ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻՆ

  5. Friends pub

    Հուլիսի 13, 2015

    Friends pub

    Երեք տարի առաջ քաղաքի սրտում սեփական փաբ ունենալն ուղղակի երազանք էր երկու տղաների` Աղասի ու Դավիթի համար, ովքեր աշխատում և ապրում էին իրենց առօրյա, կենցաղային խնդիրներով: Երկու տարի առաջ նրանք ռիսկի դիմեցին` իրենց առջև հստակ նպատակ դնելով. նպատակը փաբն էր, որ պետք է իրականացնեին Armenian Game Changers պրոյեկտի ընթացքում։ Սկսվեց վաթսուն օրյա պայքարը նպատակներին հասնելու համար: Թեպետ սկզբում դժվար էր հավատալ, բայց ամեն ինչ առջևում էր։ Նպատակն էր գնել FRIENDS PUB-ը` դարձնելու այն քաղաքի լավագույն ժամանցային վայրերից մեկը։ Երկու ամսյա պայքար ինքդ քո դեմ, վախերիդ դեմ, երկու ամսվա թիմային աշխատանք, և արդյունքը սպասեցնել չտվեց։ Armenian Game Changers պրոյեկտի ավարտից հետո Աղասն ու Դավիթը մտան FRIENDS PUB, բայց այս անգամ ոչ թե որպես հաճախորդներ, այլ` սեփականատերեր։ Շնորհակալություն Աղասին ու Դավիթին, որ օգնեցին շատերին կոտրել բազում կարծրատիպեր և ապացուցել, որ կարելի է զրոյից ձեռք բերել չգործող բիզնես և այն դարձնել բրենդ։

Հետադարձ կապ

Leadership camp

Войти на сайт

Նախագծի կանոնադրությունը

  • Նախագծի տևողությունը 60 օր է։
  • Ամեն մասնակից ներկայացնում է 10 նպատակ։
  • Օրեկան մի նոր առաջադրանք է տրվում մասնակիցներին ( գործողությունները՝ մտային և ֆիզիկական )։
  • Յուրաքանչյուր օրվա առաջադրանքի իրականացմանը տրվում է հիմնականում 24 ժամ։
  • Նախագծի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ունի հնարավորություն թերանալ (խախտում անել) երկու անգամ, երրորդին ծրագիրը ավտոմատ կերպով հեռացնում է մասնակցին խաղից։
  • Ա/ Վերը նշված ժամանակահատվածը գերազանցելու կամ չիրականացնելու պարագայում մասնակիցը դուրս է մնում Նախագծից։
  • Բ/ Խաղը շարունակելու թույլատվությունը, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, մնում է Նախագծի կազմակերպչի հայեցողությանը։
  • Գ/ Նախագծի առաջադրանքները կամ նախագծին վերաբերող տեղեկությունները տարածելը, լավագույն դեպքում կդառնա Նախագծից դուրս մնալու պատճառ , վատագույն դեպքում անձը կպատժվի ըստ ՀՀ օրենսդրության։
  • Նախագծի ամեն օրվա առաջադրանքը կազմվում է կազմակերպչի կողմից և հանդիսանում է նրա մտավոր սեփականություն։
  • Ա/ Նախագծի սահմանված ժամանակահատվածում ,որոշակի քանակությամբ նպատակներ չիրականացնելու դեպքում, մասնակիցը լքում է խաղը։
  • Բ/ Նախագիծը հաղթող կհամարվեն նրանք, ովքեր կմնան մինչև Նախագծի վերջ և ամենաշատ նպատակները կիրականացնեն։
  • Նախագծում մասնակցությունը վճարովի է (վճարում եք մեկ անգամ,օգտվում ՝ 60 օր)։
  • Նախագծի ֆինանսական բաժինը կազմում է 20000 դրամ, որը իր մեջ ներառում է նվերներ և ծախսեր, տնօրինում է խաղի կազմակերպիչը ՝ ըստ իր հայեցողության։
  • Նախագիծը հիմնականում անցկացվում է առցանց տարբերակով։

Միանալ Armenian Game Changers նախագծին

Մեր գործընկերները

Շուտով