Ունե՞ս նպատակներ, որոնց իրականացման համար թիմակիցներ և ճանապարհ ես փնտրում։

Նմանատիպը չունեցող այս նախագծում 30 մասնակից՝ տարբեր ոլորտներից և տարբեր երկրներից, համախմբում են ուժերը, որպեսզի 60 օրերի ընթացքում ամեն մեկն իրականացնի իր 10 նպատակները։ Նախագծի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այդ ամենը թիմային խաղի արդյունքում է իրականացվում։ 60 օր մոտիվացիա, հաճելի և անսովոր զգացումներ, ամեն օր մի նոր առաջադրանք, ամեն օր մի նոր թեմա և մի նոր բացահայտում։ Նախագիծը կոտրում է մասնակցի մտային սահմանափակումները և նոր մտահորիզոն է նվիրում նրան։ Ամբողջ 60 օրյա պրոցեսը տեղի է ունենում օնլայն տարբերակով և օրական միջին հաշվով մասնակիցը տրամադրում է 30 րոպե ժամանակ իրեն հարմար ժամի: Ամբողջ պրոեկտի ընթացքում 4-5 անգամ տեղի է ունենում հանդիպում Նախագծի հիմնադիրների ՝Սամվել Աղաջանյանի և Նառա Ոսկանյանի հետ, որի արդյունքում մանրամասն քննարկվում է մասնակիցների ամեն մի նպատակի իրականացման ճանապարհը և լուծումները։

Մեր մասնակիցները տարբեր, երկրներից, ոլորտներից և տարբեր նախասիրությունների մարդիկ են, ովքեր իրար հետ ծանոթանում են նախագծի ընթացքում և դառնում են մեկ թիմ։Խաղի կազմակերպչի կողմից տրված առաջադրանքների և ամենօրյա հուշումների արդյունքում, 60 օրում իրականացնում են ավելին քան կարող էին իրականացնել ինքնուրույն։ Պրոեկտը փորձարկվել և հաստատվել է ավելի քան 1000 մասնակիցների կողմից:Անցած 21 շրջանների ընթացքում մասնակիցներն իրենց առաջ դրել էին ընդհանուր հաշվով 8000 մեծ ու փոքր նպատակներ։ 60 Game Changer-ային օրերի ընթացքում, միասին իրականացրեցինք մասնակիցների 5000-ից ավել նպատակներ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

—Ես աշխատում եմ , արդյո՞ք դա կխանգարի իմ գործին ։
—Ոչ թե կխանգարի, այլ կօգնի օրդ սկսել մոտիվացված և ավարտել արդյունավետ։
—Որտե՞ղ ենք հավաքվելու և ի՞նչ հաճախականությամբ։
—Հիմնականում, առաջադրանքները և ամբողջ պրոցեսը տեղի է ունենում օնլայն, նախագծի ընթացքում 4-5 անգամ հավաքվում ենք մեր ակումբում, իսկ այն մասնակիցներն ովքեր չեն կարող ներկա գտնվել, կարող են միանալ օնլայն։
—Վճարովի է պրոեկտը, թե՞ անվճար։
—Իսկ ի՞նչ արժեք ունեն քո 10 նպատակները։Ամբողջ 60 օրվա մասնակցության, նոր կապերի և քո 10 նպատակների համար ծախսում ես ընդամենը 20'000 դրամ, իսկ եթե նպատակներդ այդքան չարժեն, ապա սա քեզ համար չէ։
—Ի՞նչ Կտա ինձ այս պրոեկտը ։
— 60 օրում 10 նպատակի իրականացման հնարավորություն, շատ մեծ նպատակների համար կհանդիսանա հիմք, նոր նպատակասլաց ընկերներ, նոր կապեր, թարմություն և հաղթանակներ կարճ ժամկետներում։
—Եթե ես Հայաստանում չեմ կամ Հայաստանում չեմ լինելու, կկարողանա՞մ մասնակցել:
—Այո, քանի որ մեր մասնակիցները նաև Հայաստանից դուրս են՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան,Կանադա,Դուբայ և այլն:
Ուզու՞մ ես բացահայտել քո իրական պոտենցիալը....հարցերի դեպքում զանգահարի՛ր +374 55661000